ԱՄՆ-ում ձկնորսության 2 սիրահարներ պայքարի մեջ են մտել 136 կգ կշռող շնաձկան հետ:
Նյու Ջերսի նահանգի ձկնորսներ Թոմ Ռոսթրոնը և Քլինթ Սիմեքը մի կերպ են փրկվել 3 մետրանոց շնաձկան հարձակումից, որը գրեթե կործանում էր նրանց նավակը Ատլանտյան օվկիանոսում:
Երբ շնաձուկը կուլ է տվել «թիրախը» նա գրեթե 5 մետր բարձրությամբ դուրս է ցատկել ջրից: Նա 5 անգամ ցատկ է կատարել և արդյունքում հայտնվել է նավակում:
Ձկնորսները շնաձկան դեմ պայքարել են 2 ժամ: Նրանք խոստովանել են, որ չեն ցանկացել վնասել շնաձկանը, սակայն իրավիճակն այլ ելք չի թողել:
Շնաձկան՝ նավակին հասցրած վնասը կազմել է 5000 դոլար:












































