Հայտնի դերասան Ջոնի Դեփը մահից է փրկվել՝ «Միայնակ ռենջերը» ֆիլմի նկարահանումների ժամանակ վտանգավոր հնարք իրականացնելիս:
Համացանցում տեղադրված է մի տեսահոլովակ, որտեղ դերասանը, ով մարմնավորում է հնդկացի Տոնտոյին, ընկնում է ձիուց, իսկ հետո՝ կոխկրտվում ձիու սմբակների տակ։
Տեսագրությունը սկսվում է այն բանից, որ Ջոնի Դեփը և գլխավոր հերոսին մարմնավորող Արմի Համերը ձիերով շրջում են անապատում: Երբ կենդանիներն արագացնում են քայլքը, Դեփի ձին հանկարծ ծառս է լինում, և դերասանը «թռչում է» թամբից: Ձիերը շարունակում են վարգել, իսկ Դեփը հայտնվում է գետնին:
Լսվում է, թե ինչպես են նկարահանող խմբի անդամները բղավում և վազում դեպքի վայր: Հետո տեսախցիկը կենտրոնանում է Դեփի վրա, ով անվրդով է՝ չնայած վտանգավոր հնարքին։ Այս մասին հաղորդում է Mail Online-ը:







































