Հեռուստատեսության և ռադիոյի զարգացումը Հայաստանում ժողովրդավարության հաստատման տեսանկյունից շատ կարևոր է: Այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում նման տեսակետ հայտնեց ՀԱԿ պատգամավոր Լևոն Զուրաբյանը:
Նրա խոսքերով, հեռուստատեսության թվայնացման գործընթացում հաճախականությունների թիվը, խոստացվածին հակառակ, նվազեց: «21 անալոգային հաճախականնությունները թվային դարձնելու գործընթացում դրանք ոչ միայն չավելացան՝ դառնալով 60-70, այլ ավելին՝ պակասեցին: Հայաստանը չի պայքարում, պատշաճ կռիվ չի տալիս միջազգային իր այս իրավունքի համար: Սրա մեղավորությունը կառավարությանն է, և մենք կարծումն ենք, որ իշխանությունները միտումնավոր են հետաձգում գործընթացը՝ զերծ մնալով հասարակությանը հաճախականությունների բազմազանությամբ ապահովելուց»,- ասաց խորհրդարանականը:








































