Միգրացիայի և փախստականների հարցերով եվրահանձնաժողովն իր հաշվետվությունում հայտարարել է, որ 2011 թվականին ԵՄ-ում բնակության թույլտվություն ամենից շատ ստացել են ուկրաինացիները: Այս մասին հայտնում է BBC-ն:
Եվրահանձնաժողովի տվյալներով՝ ԵՄ-ում մշտական բնակության իրավունք են ստացել մոտ 204 հազար ուկրաինացիներ:
Երկրորդ տեղում ամերիկացիներն են (189 հազար), երրորդում՝ հնդիկ միգրանտները (մոտ 179 հազար), չորրորդ և հինգերորդ տեղերում են համապատասխանաբար Չինաստանից ու Մարոկկոյից գաղթածները:
Ընդհանուր առմամբ 2011 թվականին ԵՄ-ում կեցության իրավունք է ստացել 2.5 մլն մարդ:








































