Մադրիդի «Ատլետիկո»-ն միացել է Մյունխենի «Բավարիա»-ի հարձակվող Մարիո Գոմեսի տրանսֆերի համար մղվող պայքարին:
Մադրիդյան ակումբի ղեկավարությունը փոխարինող է փնտրում Ռադամել Ֆալկաոյին, ով համալրել է Ֆրանսիայի Առաջին լիգա վերադարձած «Մոնակո»-ի կազմը: «Ատլետիկո»-ի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել «Բավարիա»-ի հետ:
Գոմեսի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ֆիորենտինա»-ն ու «Նապոլի»-ն:


































