Saturday, 27 06 2026
Լարսը բաց է 
Վրաստանի կոշտ պատասխանը ԵԽԽՎ-ին. Ոչ մի արտաքին ճնշում չի ստիպի հրաժարվել ազգային շահերից
Apple-ը թանկացրել է Mac համակարգիչներն ու iPad պլանշետները
Ավտոճանապարհներն անցանելի են
Մարդանման ռոբոտների դարաշրջանը մոտ է․ Digit-ն արդեն աշխատում է պահեստներում
Սպասվում է անձրև և կարկուտ
09:10
Volkswagen-ը պատմության մեջ աշխատատեղերի ամենախոշոր կրճատումն է իրականացնելու
ԱՄՆ-ը կրկին միջնորդական առաքելություն կիրականացնի՞
08:50
Կանադան կարող է առաջին անգամ մասնակցել «Եվրատեսիլին»
Արտագնա նիստ անցկացրեցինք․ Տիգրան Ավինյան
08:30
Իսրայելն ու Լիբանանը ստորագրել են շրջանակային համաձայնագիր
ՇՎՏՄ-ն հորդորում է սպառողներին չօգտվել «ԴԱՎՈ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող գազալցակայանների ցանցից
08:10
Ծիծաղը միավորում է մարդկանց և կապիկներին․ նոր բացահայտում
Գիշերային շրջայց․ կազմվել են արձանագրություններ
Կասեցվել է «Պանիր Լոռի 50%» արտադրատեսակի արտադրությունը
00:50
Մունդիալ-2026. Ֆրանսիան հաղթեց Նորվեգիային. Դեմբելեն` ԱԱ-ների ամենաարագ հեթ-տրիկներից մեկի հեղինակ
Պայմանագրային զինծառայող է մահացել․ ՔԿ
00:30
ՖԻՖԱ-ն փորձում էր ջնջել բրենդները, բայց դրանք դարձան ամենահայտնիները
Կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
00:10
Իսպանիայում չորս օրում մահացել է ավելի քան 200 մարդ
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը
23:50
Լիբանանում հրամայել են հեռացնել Իրանի հոգևոր առաջնորդների պատկերներով վահանակները
ՓԾ տնօրենն ընդունել է Ավստրիական Կարմիր խաչի և Հայկական Կարմիր խաչի ընկերությունների ներկայացուցիչներին
Փաշինյանը խոսակցությունը տանում է դեմագոգիայի դաշտ. Զախարովա
Շաղատ գյուղում ՃՏՊ-ի հետևանքով վարորդը մահացել է
23:10
Իրանը կամիկաձե անօդաչու թռչող սարքեր է ուղարկել Հորմուզում գտնվող նավերի վրա. Թրամփ
Երկու դատավորների մասնակցության անհնարինության հիմքերը նույնական չեն Սեդա Սաֆարյանի դեպքում
Դավիթ Խուդաթյանն ու Մհեր Գրիգորյանն այցելել են Հայաստանի ատոմային էլեկտրակայան
Գործի քննությունն իրականացվում է ՍԴ կազմի կրճատված կազմով, ինչը խնդիրներ է առաջացնում․ Օրբելյան
Սուրեն Պապիկյանը կարևորել է հասարակական խորհրդում հանրային ոլորտի տարբեր գործիչների ներգրավվածությունը

«Հայկական միջազգային ավիաուղիներ»-ը կփորձի գրավել «Արմավիա»-ի դիրքը

«Հայկական միջազգային ավիաուղիներ»-ը կփորձի գրավել «Արմավիա»-ի դիրքը: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը՝ հիշելով «Հայկական միջազգային ավիաուղիներ»-ի պատմությունը:

Նա նշեց՝ իշխանությունը թույլ չտվեց, որ այդ գծերը շահագործվեն և այդ ավիաընկերությունը թռիչքներ իրականացնեն: Ըստ նրա՝ դրա համար պատճառ չկար, պարզապես «Արմավիա»-ի մենաշնորհ ստեղծելու շրջանն էր, և այդ ժամանակահատվածում այս ընկերությանն առաջ թողնելը նշանակում էր «Արմավիա»-ին զրկել մենաշնորհից: Ի դեպ, նրա խոսքով՝ այս ամենին էլ գումարվեցին այդ ավիաընկերության մի շարք ձախողումները, որոնց պատճառով նրանց մուտքը ոլորտ խոչընդոտվեց:

«Ինձ հասած տեղեկություններով՝ Վերսանտ Հակոբյանը ուզում է նորից վերականգնվել և շուկայում գրավել «Արմավիա»-ի դիրքը, իսկ դրա համար անհրաժեշտ է մեծ գումար՝ մոտավորապես 50 մլն դոլարի կարգի, որպեսզի վերականգնվի ոլորտը»,- ասաց Շահեն Պետրոսյանը՝ հավելելով, որ ոլորտ մտնող ցանկացած ընկերություն կհանդիպի անհաղթահարելի խոչընդոտների:

Նրա գնահատմամբ՝ վտանգավոր մի հարց կա. չէ՞ որ «Արմավիա»-ն սարսափելի պարտքեր ունի արտերկրյա տարբեր օդանավակայաններին, և դա փաստորեն այս պահի դրությամբ ընկնում է պետության վրա: Ուստի, նրա խոսքով, քանի դեռ այդ պարտքերը մարված չեն, հնարավոր է՝ օդանավակայանները թույլ չտան, որ հայկական ավիաընկերության թռիչքներն իրականացվեն:

«Ես այդպիսի վտանգ եմ տեսնում: «Արմավիա»-ն պետությանը հաշիվներ ներկայացրած կլինի, որ նա փակի այդ գումարները, որովհետև դա միջգերատեսչական պայմանավորվածությունների ատրիբուտ է, հասարակ կրպակ չէ, որ սնանկացել է, կամ խանութ չէ, որ պարտավորություն չունի: «Արմավիա»-ն միջազգային պարտավորություններ ուներ, որը նորից մեր բյուջեի վրա է ընկնում, և ոչ մեկը չի պատժվում դրա համար: Եթե «Արմավիայում» աուդիտ չանցկացվի, ոչ մի ավիաընկերություն չի կարող այստեղ ստեղծվել, կարող են ստեղծվել միայն որպես երթուղային գիծ: Կարող են այն երկրներ թռչել, որտեղ «Արմավիա»-ն թռիչքներ չի իրականացրել և պարտքեր չունի, իսկ այդպիսի երկրներ համարյա չկան»,- նկատեց Շահեն Պետրոսյանը:

Վերջինիս խոսքով՝ «Հայկական միջազգային ավիաուղիներ»-ի ներդրողները պետք է նաև հասկանան, որ ոլորտում նույնիսկ համապատասխան գումար ներդնելով՝ մոտ ապագայում չեն կարող շահույթ ակնկալել, որովհետև ոլորտը տապալված է: «Հինգ-վեց տարի է պետք, որպեսզի այդ գումարը վերադառնա, ուստի ասում եմ, որ պետությունը պետք է ստեղծի ավիաընկերություն, և ինքն էլ շահաբաժին ստանա: Պետությունը կարող է գումար ներդնել, և ինքն էլ հետագայում ակնկալել շահույթ, կամ գոնե ստեղծվելիք ավիաընկերության 50%-ը պետական լինի»,- ասաց Շահեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ այն ստեղծվել էր 2002թ.-ին` Գագիկ Ծառուկյանի, Հրայր Հակոբյանի և Լևոն Բաղդասարյանի կողմից` «Հայկական ավիաուղիներ» ընկերության արհեստական սնանկացման հիման վրա (հենց այդ ընկերությունը սնանկացնելու հաշվին էլ ստեղծվել էր նաև «Արմավիան»):

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում