Իսրայելը դադարեցրել է նոր տների և բնակարանների շինարարությունը Արևելյան Երուսաղեմում և Հորդանան գետի Արևմտյան ափին: Այս մասին հաղորդում է The Jewish Press-ը՝ վկայակոչելով շինարարության հարցերով նախարար Ուրի Արիելին:
Նախարարը հայտարարել է, որ Իսրայելում նոր տարուց սկսած գործնականորեն տենդերներ չեն անցկացվել այս տարածքներում շինարարությունների համար: Նա նշել է, որ ինքը շինարարությունների վերսկսման հույս ունի:
Նշվում է, որ որոշումը որևէ կերպ չի անդրադառնա շինարարական աշխատանքների վրա, որոնք արդեն ընթանում են վիճելի տարածքներում:
Գործակալությունը հաղորդում է, որ այս քայլը Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղ բանակցությունների վերսկսմանն ուղղված ԱՄՆ ջանքերին աջակցելու փորձ է:





































