Տիգրան Պետրոսյանը Բուլղարիայի Ոսկե Ավազներ առողջարանում ավարտված 2-րդ «Մեծ Եվրոպա» օփենում 9 հնարավորից վաստակեց 6,5 միավոր և 220 մասնակիցների մեջ գրավեց 13-րդ տեղը:
Ավետիք Գրիգորյանը եւ Դավիթ Պառավյանը վաստակեցին 5,5-ական, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 5, Վալենտին Փամբուկչյանը` 4,5 միավոր:
7,5 միավորով մցաշարի հաղթող դարձավ գրոսմայստեր Նիլս Գրանդելիուսը (Շվեդիա): Այդ մասին տեղեկացնում է Armchess.am-ը:







































