«Յուվենթուս»-ի և Իտալիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն իր կարծիքն է հայտնել Կարլո Անչելոտիի՝ «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնում ունեցած հեռանկարների մասին: Նրա խոսքերով՝ իտալացի մասնագետի հետ աշխատելը շատ հաճելի է:
«Անչելոտին հասարակ մարզիչ չէ: Նա հիանալի ընկեր է թիմի բոլոր ֆուտբոլիստների համար: Ես որևէ տեղեկություն չունի «Ռեալ»-ի հետ նրա բանակցությունների մասին, սակայն կարող եմ ասել, որ Անչելոտին կարող է հաջողության հասնել ցանկացած թիմում: Մեծ պատիվ է աշխատել նրա գլխավորությամբ: Աչելոտիի բոլոր թիմերը դիտարժան և հարձակվողական ոճի ֆուտբոլ են ցուցադրել՝ արժանանալով երկրպագուների համակրանքին: «Ռեալ»-ը չի փոշմանի մասնագետի հետ համաձայնության գալու դեպքում»,- Պիրլոյին մեջբերում է Football Espana-ն:
Հիշեցնենք, որ ՊՍԺ-ն և «Ռեալ»-ը շուտով համաձայնության կգան Անչելոտիի տեղափոխության վերաբերյալ: «Արքայական ակումբ»-ը փարիզցիներին 2 մլն եվրո կվճարի որպես փոխհատուցում՝ մասնագետի հետ կնքած համաձայնագիրը ժամկետից շուտ լուծարելու համար:








































