ՎՊ-ի և կառավարության կողմից բացահայտված չարաշահումների պատասխանատվությունը կրում է նույն այդ կառավարությունը, քանի որ չարաշահումների մեղավորները կառավարության օղակների աշխատակիցներն են և չինովնիկները: Այս մասին այսօր Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը:
Նրա խոսքով՝ բացահայտված խնդիրներին լուծում տալու ամենաշահագրգիռ կողմը հենց կառավարությունն է, որպեսզի իր հասցեին հնարավորինս քիչ քննադատություններ հնչեն:
«Ամենևին էլ այնպես չէ, թե խնդիրներ չկան: Ո՛չ, խնդիրներ կան, և կառավարությունը գիտակցում է, որ պետք է անի ամեն բան՝ վերացնելու համար չարաշահումները և դրանք ծնող պատճառները»,- ասաց նա:









































