Բրյուսելում տրամվայները բախվել են՝ գծերին հայտնված երկու բադերի պատճառով: Վթարի հետևանքով տուժել է 14 մարդ: Այս մասին հայտնում է LifeNews-ը: Վնասվածքներն աննշան են: Ոչ ոք չի հոսպիտալացվել:
Իրավապահ մարմինների փոխանցմամբ՝ դեպքը տեղի է ունեցել այսօր՝ դեպի մայրաքաղաքի կենտրոն տանող թունելի ելքի մոտ: Առաջին տրամվայի վարորդը, նկատելով ռելսերի վրա երկու մուգ գույնի ֆիգուրները, կանգնեցրել է տրանսպորտային միջոցն ու վթարային լույսերը վառել, սակայն երկրորդ տրամվայի վարորդը չի նկատել լույսերն ու բախվել է առաջինին: Երկու տրամվայներն էլ դուրս են եկել ռելսերից:
Քաղաքի կենտրոնական հատվածում երթևեկությունը սահմանափակվել է:












































