Մյունխենի «Բավարիա»-ի նախկին գլխավոր մարզիչ Յուպ Հայնկեսը խորհուրդ է տվել ակումբին ուշադրությունը սևեռել «Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոյի ուղղությամբ: Հայնկեսի կարծիքով` ֆուտբոլիստը կարող է շատ օգտակար լինել թիմին:
«Իսկոն հետաքրքիր ֆուտբոլիստ է: Նա շատ բարձրակարգ կիսապաշտպան է»,- նշել է Հայնկեսը:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է Մադրիդի «Ռեալ»-ը:
Տեղեկությունների համաձայն`Իսկոյի տրանսֆերային գործարքում «արքայական ակումբ»-ն ընդգրկելու է Դենիս Չերիշևին:









































