Thursday, 18 06 2026
Ֆիդանի պատասխանը ավելի շատ հարցեր է ծնում, քան պարզաբանում հայ-թուրքական կարգավորումը
14:50
Գերմանիայի նավերն ընթանում են դեպի Կարմիր ծով՝ Հորմուզի նեղուցում հնարավոր առաքելության համար
Կարեն Սարգսյանը որոնվում է որպես անհետ կորած
Հարվածները չեն մոտեցնում Պուտին-Զելենսկու անձնական շփումները. Ուշակով
Սևանա լճի ափամերձ 60 հողամասերում ապամոնտաժվել է 162 ապօրինի շենք-շինություն
14:10
Սադրանքները կարող են վատ հետևանքներ ունենալ. Լուկաշենկո
Վերահաստատվել է Հայաստանի հանձնառությունը՝ աջակցել ճգնաժամերից տուժած անձանց պաշտպանությանն ուղղված միջազգային ջանքերին
Մոսկովյան օդանավակայանները կաթվածահար են անօդաչուների հարձակումից հետո
2027 թվականից կգործի նոր ծրագիր. պետությունը կաջակցի գործատուներին
Լիբանանը հայտնել է իսրայելական հարվածներից 58 նոր զոհի մասին
Բացահայտվել են հանցավոր կազմակերպության կազմում առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի իրացման դեպքեր. 1 անձի մասով նախաքննությունն ավարտվել է
13:10
Գրոսին չի բացառել իր ներկայությունը ԱՄՆ-ի և Իրանի բանակցություններին
Հայաստան՝ Իրանից թմրամիջոցների ներմուծման փորձը բացահայտվել է
12:50
ԱՄՆ-ն ՆԱՏՕ-ի հետ կքննարկի պաշտպանական ծախսերի ավելացման հարցը. Հեգսեթ
Ընտրություններին արձանագրած ՔՊ-ի արդյունքներն անխոցելիորեն լեգիտիմ են․ Փաշինյան
12:40
Ucom-ը և Իմփաքթ Հաբ Երևանը շարունակում են աջակցել կանաչ ստարտափների զարգացմանը Հայաստանում
Մեր ներքաղաքական կյանքը որևէ մեկի հետ չենք քննարկում․ վարչապետը՝ Գրիգորյան-Հաջիև հանդիպման մասին
12:30
Իրանը հայտարարել է, որ Շվեյցարիայում նոր բանակցությունների հարցը քննարկվում է
Իհարկե դժգոհ են․ ընդդիմության օգտին 70%-ը քվեարկել է ընտրակաշառքով. Փաշինյան
Նարեկ Մկրտչյանը Բրուքինգս ինստիտուտի և ուղեղային այլ կենտրոնների ներկայացուցիչների հետ ՀՀ-ում հաստատված խաղաղության գործընթացին առնչվող հարցեր է քննարկել
ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի նիստ կա նախատեսված, որին մասնակցություն կունենամ․ Փաշինյան
12:10
Շվեյցարիայի ԱԳՆ-ն հաստատել է
Ռուսաստանյան օլիգարխիան՝ հատուկ ծառայությունների թիրախ
ՄՔԾ պետը Identity Week Europe-2026 միջազգային ցուցահանդեսում ներկայացրել է ՀՀ քաղաքացու նոր կենսաչափական նույնականացման քարտը
Անորակ ապրանք արտահանելը ինքնիշխանության հաշվին անտրամաբանական է․ վարչապետը՝ չափորոշիչների մասին
Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը
Ցանկացած ընկերություն մեկ տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չխփեց, 5 տարով կզրկվի ոլորտում աշխատելուց․ վարչապետ
ԿԸՀ-ն ներկայացրել է քվեարկության արդյունքները՝ ըստ համայնքների
Ներդրված գումարը ուղիղ դնում ենք մարդկանց գրպանը․ վարչապետը՝ էներգետիկ վերափոխման մասին
11:10
ԱՄՆ-ն Իրանի դեմ գործողության համար ծախսել է 113,3 միլիարդ դոլար. Iran War Cost Tracker

Սիրիայի հարցով G8-ի հայտարարությունը կարող է ընդունվել առանց ՌԴ-ի մասնակցության

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը «ութնյակի» կողմից Սիրիայի հարցով ձգտում է հասնել 5 կետից կազմված հայտարարության ընդունման: Եթե Ռուսաստանը չաջակցի Լոնդոնի պատրաստած հայտարարության տեքստին, հայտարարությունը կարող է ընդունվել առանց նրա մասնակցության՝ մնացած 7 պետությունների կողմից: Այս մասին Reuters գործակալությանը հայտնել է բրիտանական կառավարության աղբյուրը:

Մեծ Բրիտանիայի կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Քեմերոնը ցանկանում է, որպեսզի գագաթնաժողովի մասնակիցները 5 կետի շուրջ միասնական կարծիքի գան:

Առաջին կետը վերաբերում է Սիրիայում մարդասիրական օգնության մատակարարման ապահովմանը, երկրորդը՝ երկրում իսլամիստ ծայրահեղականների դեմ պայքարին, երրորդը՝ քիմիական զենքի կիրառման դատապարտմանը, չորրորդը՝ Սիրիայում իրադրության կայունացման ռազմավարության ձևավորմանը և հինգերորդը՝ այդ երկրում անցումային կառավարության ստեղծմանը:

Ինչպես հաղորդվում է, խմբի առաջնորդները սիրիական խնդիրը քննարկել են երկուշաբթի՝ օրվա երկրորդ կեսին, աշխատանքային ընթրիքի ժամանակ: Բրիտանական կառավարության ներկայացուցչի խոսքով՝ Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև առկա է փոխըմբռնում Սիրիայում իսլամիստ ծայրահեղականության դեմ պայքարի անհրաժեշտության հարցում:

Ռուսաստանի և Արևմուտքի երկրների միջև տարաձայնությունները վերաբերում են Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառման մեղադրանքներին: Ռուսաստանը կասկածի տակ է դնում այդ մեղադրանքները և դրանք համարում չապացուցված:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում