Բրիտանացի արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի երեխայի ծնունդը բրիտանական տնտեսությանը ավելի քան 280 մլն ֆունտ կբերի: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով միջազգային խորհրդատվական Mintel ընկերության կանխատեսոմները:
Թագավորական ընտանիքի հովանավորության ներքո այդ առիթով արդեն մանկական արտադրանքներ են թողարկվել: Ամենահայտնի արտադրանքը մանկական գիշերանոցն է, որը նման է թագավորական գվարդիականի համազգեստին: Բացի այդ, արքայազն Չարլզը զբաղվում է իր կայքի միջոցով նորածինների ձեռագործ կոշիկների վաճառքով, և սա դեռ ամենը չէ:
Փորձագետներրի գնահատականներով՝ գահաժառանգի ծննդյան օրը բրիտանացիները ալկոհոլի վրա մոտ կծախսեն 62 մլն ֆունտ: Կանխատեսվող ամենամեծ եկամուտը՝ 156 մլն ֆունտ, կստացվի հուշանվերների և հարակից արտադրանքների վաճառքից:










































