Կոսմետիկայի և օծանելիքի վաճառքի աշխարհի խոշորագույն Feelunique.com համացանցային խանութը հետազոտություն է անցկացրել, որի արդյունքները ցույց են տվել, որ բրիտանացիների համար գեղեցկության խորհրդանիշը Քեմբրիջի դքսուհին է:

Ցանկացած դիմահարդարման մեջ կարևոր է ճիշտ անել շեշտադրումները: Քեյթ Միդլթոնը հետևում է դասական սկզբունքին՝ արտահայտիչ է դարձնում կա՛մ աչքերը, կա՛մ շուրթերը:

Քեյթ Միդլթոնի գեղեցկության գրավական են դարձել նրա գեները: Բավական է նայել նրա մոր լուսանկարին և պարզ է դառնում, որ անթերի փայլող մաշկով Քեմբրիջի դքսուհին պարտական է նրան: Բնությունից ստացած պարգևը խնամելու համար Քեթրինն օգտագործում է Nivea-ի և Karin Herzog-ի քսուքները:

Մի քանի տարվա ընթացքում Քեյթ Միդլթոնի հոնքերը առաջացրել են դիմահարդարների անկեղծ հիացմունքը: Չնայած, որ դրանք լայն ու բնական տեսք ունեն, զգացվում է բարձրակարգ վարպետի աշխատանքը: Ամենայն հավանականությամբ, հոնքերի ձևով Քեյթ Միդլթոնը պարտական է Richard Ward Hair and Metrospa SPA սրահի վարպետներից մեկին:

Քեյթի եղունգներին երբեք չես տեսնի վառ գույնի լաքեր: Իր անձնական օրինակով նա ապացուցել է, որ նուրբ գույներն էլ կարող են ուշադրություն գրավել, կարևորը կոկիկ լինելն է։










































