Թուրքիայի կառավարությունը Մեծ Բրիտանիային կոչ է արել բացատրություն տալ՝ կապված Guardian պարբերականի հոդվածի հետ, որտեղ նշվում է, որ G20-ի գագաթնաժողովի ժամանակ բրիտանացիները լրտեսել են օտարերկրյա պատվիրակություններին: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է, որ անհանգստացած է 2009-ին կայացած գագաթնաժողովի (որտեղ ներկա է եղել նաև ինքը) ժամանակ օտարերկրյա արտաքին գործերի նախարարների հեռախոսազրույցները բրիտանական իշխանությունների կողմից գաղտնալսելու հաղորդագրություններով:
Դիվանագետները պնդում են, որ այդ փաստաթղթերի հաստատումը միջազգային սկանդալի կհանգեցնի:











































