«Ատլետիկ»-ի նախկին գլխավոր մարզիչ Մարսելո Բիելսան չի գլխավորի «Սանթոս»-ը:
Բրազիլական ակումբը հայտարարել է, որ «Սանթոս»-ն ու Բիելսան չեն կարողացել համաձայնության գալ ակումբի ապագա ծրագրերը քննարկելուց հետո: Բանակցությունները դադարեցվել են:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ Բիելսան կարող էր գլխավորել «Սանթոս»-ը` ստորագրելով 1.5 տարի ժամկետով պայմանագիր:







































