Ֆլորիդա նահանգի Սարասոտա քաղաքում բնակվող տղամարդը պնդում է, որ իրեն հաջողվել է տեսախցիկով նկարահանել հսկայական մի արարածի, ով ձնե մարդու ոչ հարազատ եղբայրն է: Այս մասին հաղորդում է Huffington Post-ը:
45-ամյա Մայքլ Ֆալքոները պատմել է, որ որդու հետ դաշտում տեսել է տարօրինակ մի արարածի և անմիջապես տեսախցիկով նկարել է նրան: Տղամարդը չի կասկածում, որ ինքը և իր որդին տեսել են ձնե մարդու ոչ հարազատ եղբորը:
Ամերիկացիների մի մասը հավատում է նրան, մի մասը Մայքլի պատմածներն ուղղակի ծիծաղելի համարում:
Ձնե մարդու, այսպես ասած, «զարմիկի» կերպարը լավ ծանոթ է տեղաբնիկներին: Բանն այն է, որ 2000-ին ամերիկացիներից մեկի օբյեկտիվի կենտրոնում հայտնվել է օրանգուտան հիշեցնող մի արարած:
Օրանգուտանի տարբերակը, սակայն, այնքան էլ «հարմար չէր» անհավանական պատմությունների սիրահարներին, ուստի ձնե մարդու ազգականը գալիս է հագուրդ տալու նրանց հետաքրքրասիրությանը:










































