Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանին իր առաջին մամլո ասուլիսում ասել է, որ Իրանը նախատեսում է բոլոր երկրների հետ բարիդրացիական հարաբերություններ հաստատել:
Ռուհանին նշել է, որ իրանա-ամերիկյան հարաբերությունները պետք է հիմնված լինեն փոխադարձ հարգանքի վրա:
Նա նաև ասել է, որ Իրանի միջուկային ծրագրի իրավունքը պետք է ճանաչված լինի:
Ռուհանին ընդգծել է, որ Իրանը և ԱՄՆ-ը պետք է իրենց ուշադրությունն ապագայի վրա սևեռեն:
Ռուհանիի խոսքերով՝ Թեհրանը և Վաշինգտոնը կարող են բանակցություններ վարել անցյալում իրենց առջև ծառացած խնդիրները լուծելու համար:
Նորընտիր նախագահը նշել է նաև, որ Իրանը միշտ կպաշտպանի իր ժողովրդի իրավունքները, հաղորդում է Trend-ը:












































