Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը հայտարարել է այն մասին, որ պաշտոնական Անկարան անհրաժեշտության դեպքում կարող է դիմել բանակի օգնությանը` հակակառավարական ցույցերը ցրելու համար, հաղորդում է Reuters-ը:
«Մեր ոստիկանությունն անվտանգության ուժերի հետ կատարում է իր աշխատանքը: Նրանց մոտ չի ստացվի՝ կդիմենք բանակի օգնությանը»,- հայտարարել է քաղաքական գործիչը TRT թուրքական պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Թուրքիայում ավելի քան երկու շաբաթ է՝ շարունակվում են հակակառավարական ելույթները:









































