Չեխիայի կառավարությունը՝ վարչապետ Պյոտր Նեչասի գլխավորությամբ, այսօր հրաժարական է տվել: Վարչապետի գործառույթների դադարեցման վերաբերյալ դիմումը Նեչասը հանձնել է Հանրապետության նախագահ Միլոշ Զեմանին: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Զեմանն ընդունել է վարչապետի հրաժարականը, սակայն նրան հանձնարարել է շարունակել իրականացնել երկրի վարչապետի գործառույթները՝ մինչև նոր վարչապետ նշանակվի:









































