Շոտլանդական պարող պոնին՝ Սոքս անունով, որը հայտնի է դարձել մի քանի ամիս առաջ գովազդում նկարահանվելով, ստացել է հայրության անալիզի արդյունքները: Ինչպես գրում է The Daily Telegraph-ը, պարզվել է՝ պոնին Սքեմփլ անունով քուռակի հայրը չէ, թեև ենթադրվում էր, որ քուռակի հայրը հենց Սոքսն է:
Պոնիի տիրուհու՝ Մերի Ուիլյամսոնի խոսքերով՝ պարզվում է, որ Սքեմփի հայրը Նագետ անունով պոնին է: Ինչպես հայտնում է կինը, ճակատագրի բերումով Սքեմփլն ունի Սոքսի բնավորությունը, այդ պատճառով էլ բոլորը կարծել են, որ հենց աստղ-պոնին է նրա իսկական հայրը: Դրան նպաստել է այն հանգամանքը, որ Սքեմփլի ծնվելուց որոշ ժամանակ առաջ Սոքսը արոտավայրից փախել է ու այցելել քուռակի մորը՝ Քիմբեռլիին:
Սոքսը հայտնի դարձավ համացանցում ու հեռուստատեսությամբ հեռարձակված հոլովակներից հետո, երբ ներկայացվեց նրա մասնակցությամբ գովազդը: Գովազդում պոնին նմանակում էր երգիչ Մայքլ Ջեքսոնի հայտնի «լուսնային քայլվածքը»:








































