Ամերիկացի ռեփեր Jay-Z-ն հայտարարել է, որ ավարտել է նոր ալբոմի ձայնագրությունը: Իր հայտարարությունը երաժիշտն արել է տեսանյութում, որը հրապարակվել է YouTube-ում:
Magna Carta Holy Grail ձայնասկավառակը հասանելի կլինի հուլիսի 4-ից Android օպերացիոն համակարգի համար: Այն կարող են ստանալ Samsung Galaxy հեռախոսների օգտատերերը, ընդ որում՝ նրանց թիվը սահմանափակվել է մեկ միլիոնով: ԱՄՆ-ում ալբոմը պաշտոնական վաճառքի դուրս կգա շնորհանդեսից երեք օր հետո:
Ալբոմի պրոդյուսերն է Ռիկ Ռուբինը, որի հետ տաս տարի առաջ ռեփերն արդեն աշխատել է 99 Problems երգի վրա: Ալբոմի ձայնագրություններին մասնակցել են նաև Ջասթին Թիմբերլեյքը, ռեփեր Նասը, պրոդյուսերներ Ֆարել Ուիլյամսը, Թիմբալենդը, Swizz Beats-ը:
Magna Carta Holy Grail-ը Jay-Z-ի տասներկուերորդ ալբոմն է: Նրա նախորդ ալբոմը՝ The Blueprint 3-ը թողարկվել է 2009թ.:






































