Տարոն Մարգարյանը, որպես Երևանի քաղաքապետ, պետք է իրականացնի բացառապես օրենքով իրեն վերապահված հանձնառություններ, մինչդեռ ակնհայտ է, որգործունեության ընթացքում պաշտոնեական դիրքի բազմաթիվ չարաշահումներ է թույլ տալիս: Այս մասին այսօր՝ հունիսի 17-ին, ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:
,Տարոն Մարգարյանի գործունեության մասին խոսելիս ես «թալանչիություն», «լափել» բառեր չեմ օգտագործի, այլ միայն օրենքով ամրագրված բնորոշումներ՝ պաշտոնական դիրքի չարաշահում, լիազորությունների գերազանցում և այլն: Երբ քաղաքապետը մի քանի հայուր հազար դրամ աշխատավարձ ստանալու պարագայում նման կարողություն ունի, ակնհայտ է, որ թույլ է տվել պաշտոնական դիրքի չարաշահում և լիազորությունների գերազանցում: Եթե նա ինչ-ինչ գործընթացների չմասնակցեր, այսպիսի հարստութուն ունենալ չէր կարող»,- ասաց Զարուհի Փոստանջյանը:
Պատգամավորի խոսքով, բոլոր ՎՊ տարեկան հաշվետվությունում ներկայացրած չարաշահումների բեմադրիչը նույն ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանն է, իսկ սցենարիստ-ռեժիսորը Սերժ Սարգսյանը: «Բոլոր պաշտոնյաները կաշկանդված են իրենց գործողություններում: Իսկ անարդարությունը մարդկանց դրդում է անվստահության: Վերջապես, ե՞րբ է փողի մոլուցքը դադարելու սրբություն դառնալ մեզանում: Եթե այս ամենը բեմականացում չէ, մենք պետք է ՎՊ 2012 թվականի հաշվետվությունն ամբողջությամբ ներկայացնենք որպես հաղորդում հանցագործության մասին»,- իր խոսքն ամփոփեց խորհրդարանականը:








































