Սեզոնի վերջին «Ակվարիում» խմբի՝ ավելի քան 2 ժամ տևողությամբ մոսկովյան համերգն ավարտվել է բեմում երկրպագուների կիսամերկ պարով՝ հաղորդում է RIA Novosti-ն:
Առաջին անգամ երկրպագուները նման անակնկալ էին մատուցել մոտ 1 տարի առաջ՝ «Չայկովսկու» սրահում:
Այս անգամ երբ աղջիկները բարձրացան բեմ՝ պարելու «Ռադիո Աֆրիկա» ալբոմի «Հնազանդ լինելու արվեստը» երգի ներքո, գործեց շղթայական ռեակցիայի արվեստը. Գրեբենշչիկովի մոտ պարող աղջիկն անսպասելիորն շրջվեց ու հանեց վերնազգեստը, այնուհետև նրա օրինակին հետևեցին նաև մյուսները:
Եթե խմբի մյուս անդամները չէին թաքցնում զարմանքը, ապա Գրեբենշչիկովը բացարձակ անխռով երգում էր:
Խմբի ղեկավար Բորիս Գրեբենշչիկովը այս աշնանը կտոնի ծննդյան 60-ամյակը: Երաժշտի հայտարարության համաձայն՝ այս համերգից հետո խումբն արձակուրդ է գնում, սակայն կշարունակի հանդես գալ փառատոներում:







































