Իտալացի լուսանկարիչ Դանիելե Ստեֆանին անցած գիշեր վիրավորվել է Ստամբուլում, որտեղ հակակառավարական ցույցեր են ընթանում: Տղամարդը գլխի վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց: Տեղի ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ նրան վիրավորել են թուրքական ոստիկանության աշխատակիցները: Այս մասին փոխանցում է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի կայքը:
Բուժօգնություն ցուցաբերելուց հետո 28-ամյա Ստեֆանիին ձերբակալել են:
Իտալիայի ԱԳՆ-ում հաստատել են այդ տեղեկությունն ու նաև հայտնել, որ իտալական հյուպատոսության ներկայացուցիչները օգնություն են ցուցաբերում ձերբակալված հայրենակցին:
Ինչպես սպասվում է, այսօր Ստեֆանիին թուրք ոստիկանները կհարցաքննեն:









































