Թուրքիայի ՆԳ նախարար Մուամեր Գյուլերը հայտարարել է, որ կարգադրել է անհրաժեշտության դեպքում ուժեղացնել ոստիկանության ժանդարմերիայի քաղաքային ստորաբաժանումները: Նա նաև կոչ է արել չշփոթել ցույցերի ճնշմանը ժանդարմների մասնակցությունը և այս նպատակներով քաղաք բանակային ստորաբաժանումներ մտցնելը:
«Ժանդարմերիան գտնվում է իմ իրավասության տակ, զինվորականները հպատակվում են զինված ուժերի հրամանատարությանը: Դա բոլորովին այլ ոլորտ է: Մենք բանակին չենք դիմել օգնության համար»,- ասել է նախարարը:
Գյուլերը նշել է՝ եթե ոստիկանությունը և ժանդարմերիան ի վիճակի չլինեն անվտանգություն ապահովել, հնարավոր է հարցում ուղարկվի զինվորականների մասնակցության համար, սակայն այժմ նման անհրաժեշտություն չկա:











































