Լոնդոնի «Չեսինգտոն» զվարճանքների այգում կիրակի երեկոյան մոտ 40 մարդ է մնացել օդում ատրակցիոնի կոտրվելու հետևանքով՝ հաղորդում է բրիտանական Sky News հեռուստաալիքը:
Դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժ. 17.00-ի սահմաններում (Երևանի ժամանակով՝ ժ. 20.00-ին): Մարդիկ հայտնվել էին մոտ 6 մետր բարձրության վրա: Նախնական տեղեկություններով՝ ատրակցիոնը դադարել է աշխատել մեխանիկական կոտրվածքի պատճառով:
Դեպքի վայր ժամանած օպերատիվ ծառայությունների աշխատակիցները փորձել են դուրս բերել այցելուներին:
Տուժածների մասին առայժմ տեղեկություններ չեն հաղորդվում:







































