1971թ. այս օրը ավտովթարի զոհ դարձավ անվանի բանաստեղծ Պարույր Սևակը (Պարույր Ռաֆայելի Ղազարյան):
Ծնվել է 1924թ. այս հունվարի 24-ին Արարատի շրջանի Չանախչի (ներկայիս Զանգակատուն, Արարատի մարզ) գյուղում:
Գրել-կարդալ սկսել է 5 տարեկանից, 11 տարեկանում առաջին անգամ իր գրիչն է փորձում պոեզիայում։ 1940 թվականին դպրոցը գերազանց առաջադիմությամբ ավարտելով՝ ընդունվում է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի հայերենի բաժինը, 1955 թվականին Սևակը ավարտում է Մոսկվայի Մ. Գորկու անվան գրականության ինստիտուտը, որտեղ անցկացնում է 4 տարի:
1970-ին Պարույրը ստանում է բանասիրական գիտությունների դոկտոր գիտական կոչում։ 1966-ից Հայաստանի Գրողների միության վարչության քարտուղարն էր։
Սևակ կեղծանունը Պարույրը օգտագործում էր իր առաջին բանաստեղծությունները տպագրելուց ի վեր։ Առաջին անգամ տպագրվելիս գրական ամսագրի խմբագիր Ռուբեն Զարյանն առաջարկել էր կեղծանունը՝ ի հիշատակ բանաստեղծ Ռուբեն Սևակի, որը եղեռնի զոհ էր դարձել։
Գրել է «Անմահները հրամայում են» (1948), «Անհաշտ մտերմություն» (1953), «Սիրո Ճանապարհ» (1954), «Անլռելի Զանգակատուն (1959), «Մարդը ափի մեջ» (1964), «Եղիցի լույս» (1969) գրքերը, «Անլռելի զանգակատուն» ու «Եռաձայն պատարագ» պոեմները:
Թաղված է հայրենի գյուղում:








































