Սիրիան միջոցառումներ է ձեռնարկում, որպեսզի Իրանի արտադրանքը առանց մաքսատուրքի հասնի իր շուկաներ: Այս մասին հայտարարել է Սիրիայի վարչապետ Վաել Նադիր Ալ-Հալիկին:
Ալ-Հալիկին ընդգծել է Սիրիայի և Իրանի միջև առևտրական հարաբերությունների զարգացման կարևորությունը՝ երկկողմ առևտրի ընդլայնման հին և նոր ստորագրված համաձայնագրերի շրջանակում: Այս մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:
Իր հերթին Իրանի արտգործնախարարի խորհրդականը Դամասկոսում հանդիպելով Ալ-Հալիկիի հետ՝ ասել է, որ Իրանը կաշխատի Սիրիայում զարգացման որոշ նախագծեր ընդլայնել, հատկապես հացահատիկային մշակման արդյունաբերության և էլեկտրաէներգիայի ոլորտներում, ինչպես նաև Սիրիային կապահովի բոլոր անհրաժեշտ ապրանքներով, որոնց կարիքը նա ունի:









































