Մեծ Բրիտանիայում ամերիկյան գործակալները լրտեսել են 2009թ. G20 գագաթնաժողովին մասնակցելու համար Լոնդոն ժամանած Դմիտրի Մեդվեդևին, ով այդ ժամանակ զբաղեցնում էր Ռուսաստանի նախագահի պաշտոնը: Այս մասին հաղորդում է The Guardian պարբերականը:
Պարբերականը հայտնում է, որ այդ մասին իմացել է Էդվարդ Սնոուդենի տրամադրած փաստաթղթից: Համապատասխան զեկույցը պատրաստվել է ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության կողմից, որի բովանդակությունը հայտնի է եղել նաև Մեծ Բրիտանիայի, Ավստրալիայի, Կանադայի և Նոր Զելանդիայի պաշտոնատար անձանց:
Փաստաթուղթը վերաբերում է 2009թ.-ի օգոստոս ամսին: G8-ի գագաթնաժողովին մասնակցելու համար Մեդվեդևը Լոնդոն էր ժամանել ապրիլի 1-ին: Հենց այդ օրվանից էլ նա և իր պատվիրակությունը գտնվել են ամերիկյան լրտեսների վերահսկողության ներքո:









































