Բժիշկներին չի հաջողվել փրկել Ռումինիայի Յասի քաղաքում կործանված ինքնաթիռի երկու ուղևորների կյանքը: Այս մասին հայտնել է արտակարգ իրավիճակների տարածքային բաժնի մամլո քարտուղար Սիլվիա Բոլոգանը:
«Վթարի վայր ժամանած փրկարարները հայտնաբերել են 2 տղամարդու՝ 32 և 30 տարեկան: Տեղաբնակները դուրս են բերել նրանց կործանված օդանավից, որը պարզվեց՝ մոտոդելտապլան է եղել: Բժիշկները մինչև վերջ պայքարել են նրանց կյանքի համար, սակայն ջանքերն ապարդյուն են անցել. վնասվածքները շատ ծանր էին»,- ասել է Բոլոգանը:











































