Friday, 12 06 2026
12:50
Ալիևը շնորհավորել է Պուտինին
ՄԹ-ն շնորհավորել է Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առթիվ և վերահաստատել է աջակցությունը Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը
12:30
ԱՄՆ-ն և Իրանը համաձայնեցրել են համաձայնագրի տեքստը. Axios
Փրկարարներն արձագանքել են քամու վերաբերյալ ստացված բոլոր ահազանգերին
12:10
Team Telecom Armenia-ն ճանաչվել է «Ցուցակված բաժնետոմսերի շուկայում առաջատար ոչ ֆինանսական թողարկող»
«Յոթ երգ» Ռուսաստանի մարտահրավերների մասին
11:50
Դատարանը Հարավային Կորեայի նախկին նախագահին դատապարտել է 30 տարվա ազատազրկման՝ ԿԺԴՀ ԱԹՍ-ների ներթափանցման գործով
Մրցույթ՝ Վենետիկի ճարտարապետության 20-րդ միջազգային բիենալեում Հայաստանի տաղավարի հայեցակարգի ընտրության համար
11:30
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարի պաշտոնում Հիլիին փոխարինել է նախկին ՆԳ փոխնախարար Ջարվիսը
Քրեակատարողական հիմնարկներից ոչ մեկում ազատազրկված անձինք ծեծի չեն ենթարկվել. ՔԿԾ-ն հերքում է տարածվող լուրերը
11:10
Ֆրանսիայի և Լիբանանի ԱԳ նախարարները քննարկել են Լիբանանում մարտերի դադարեցման հարցը
Արայիկ Հարությունյանը ներկա է գտնվել ՀԱՊՀ հիմնադրամի Երևանի ԳՏՃԱՄ հիմնական դպրոցի տարեվերջյան ամփոփիչ միջոցառմանը
10:50
ԱՄՆ-ն 2 իրանական ԱԹՍ է խոցել Հորմուզի նեղուցում, իսկ Իրանի հարավում պայթյուններ են լսվել. ԶԼՄ-ներ
Երեկվա հորդառատ տեղումները ազդել են ջրային ռեսուրսների վրա
Երևանում խցանումների առաջին և հիմնական պատճառը տնտեսական աճն է․ Ավինյան
10:30
ԱՄՆ-ն կարող է Իրանի հետ համաձայնագիր ստորագրել Ժնևում
Մեր ընդդիմությունն իրավունք ունի ապուշ լինելու․ կարմիր գիծը հատվել է, խիստ պատժվելու են․ Ավինյան
Թևանյանի գործով խուզարկել են Արեգնազ Մանուկյանի բնակարանը
Վերջին տարիներին Երևանի սեփական եկամուտների աճի կտրուկ տեմպ է գրանցվել․ Ավինյանի զեկույցը
10:10
Դոնալդ Թրամփը Ջեյ Քլեյթոնին առաջադրել է Ազգային հետախուզության տնօրենի պաշտոնում
Եթե գազը Ռուսաստանի ձեռքում վերածվի ճնշման լծակի, ապա Հայաստանում «Գազպրոմի» կարգավիճակը կփոխվի
Գնում ենք Ազգային ժողով՝ քննարկելու մեր բյուջեն. Տիգրան Ավինյան
Լարսը բաց է
ՀՀ ընտրություններին ԵՄ արձագանքն աննախադեպ է. հասկացել են՝ պետք է օգնել ոչ միայն բարոյապես
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
Էրդողանի կոշտ սպառնալիքը՝ թող ոչ ոք արկածախնդրություն չփնտրի, շատ ծանր գին կվճարեք
08:50
Իրանը հայտարարում է, որ խաղաղության համաձայնագրի տեքստը մեծամասամբ պատրաստ է
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
08:30
Իլոն Մասկը կդառնա պատմության մեջ առաջին տրիլիոնատերը

Պռոշյանի գյուղապետի պաշտոնակատարը հրաժարական է տվել

2013 թվականի ապրիլի 2-ի առավոտյան սպանեցին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի ՀՅԴ-ական գյուղապետ Հրաչ Մուրադյանին: ՀՀ կառավարության որոշմամբ Պռոշյանում նոր գյուղապետ կընտրեն հուլիսի 14-ին, իսկ Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանի որոշմամբ Պռոշյանի գյուղապետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ավագանու նախկին անդամ, անկուսակցական Արմենուհի Մելիքյանը:

 Ենթադրվում է, որ ամեն ինչ արվել է  հարթ ընթացք ունենալու համար, սակայն լրատվամիջոցներն արդեն ահազանգել են, որ Պռոշյանում անառողջ լարվածություն կա` սպանված գյուղապետի կողմնակիցները խոչընդոտում են Արմենուհի Մելիքյանին, թույլ չեն տալիս  մտնել գյուղապետարան: Եվ սա այն դեպքում, երբ գյուղապետի պաշտոնակատարը խիստ սահմանափակ իրավունքներ ունի:

 Aravot.am-ի  հետ զրույցում տիկին Մելիքյանն ասել է, որ համաձայնել է ժամանակավորապես կատարել գյուղապետի պարականությունները հենց այդ լարվածությունը չեզոքացնելու, մեղմելու համար. «Ես չեմ էլ մտածում գյուղապետի ընտրությունում թեկնածու առաջադրվելու մասին, թող իմ վրա այդ լարվածությունը մեղմվեր, մարեր, բայց մարդիկ որոշեցին սենսացիա ու խարդախություն անել: Ու ես որոշեցի հրաժարվել միայն այդ ամենին մասնակից չլինելու համար»,-ասաց տիկին Մելիքյանը:

 Արմենուհի Մելիքյանը հաստատ է որոշել, որ հրաժարվում է Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից:

 Նա նաև հայտարարություն է անում. «Հաշվի առնելով գյուղում գռեհիկ վարքագիծ դրսևորող խմբի անկառավարելի, հակաօրինական, անհանդուրժող գործողությունները, վախը իմ անձի նկատմամբ` ֆիզիկական հաշվեհարդարի, իմ արժանապատվությունը նսեմացնող հայտարարությունների հետագա ծավալումից խուսափելու համար, ես խնդրել եմ Կոտայքի մարզպետ Շահգալդյանին դադարեցնել իմ կողմից Պռոշյան համայնքի ղեկավարի ժամանականավոր պաշտոնակատարի լիազորությունները:

 Միևնույն ժամանակ դատապարտում եմ մարզպետարանի, ոստիկանության անգործությունը, ովքեր չկարողացան պաշտպանել օրենքի պահանջները, ինչպես նաև չկարողացան իրացնել իրենց ֆունկցիոնալ պարտականությունները: Իմ լավագույն ցանկությունները գյուղում թուլացնելու ստեղծված լարվածությունը, որոշ ուժերի կողմից բերեցին մի նոր`արդեն արհեստական լարվածության մարդկանց կողմից, ովքեր ունեն զենք կիրառելու մեծ մշակույթ:

 Դատապարտում եմ, որ ոչ մի պատկան մարմին չկարողացավ համայնքային ծառայողներին կարգի հրավիրել, կոռեկտության կոչ անել և ստիպել, որ կատարեն իրենց ծառայողական պարտականությունները:

 Ես դեռևս շարունակելու եմ  ապրել Պռոշյանում և թող ամաչեն իմ աչքերին նայել այն մարդիկ, ովքեր դեռևս չեն կարողանում տիրապետել հասարակ հոդաբաշխ խոսքով հարաբերվելու մշակույթին: Յուրաքանչյուր ոք դիմացինի մեջ տեսնում է իր պատկերը, դիմացինի մասին մտածում է իր բարոյականության չափանիշներով: Ես արհամարհում եմ իմ հասցեին հնչեցրած անհիմն մեղադրանքները, կոչ եմ անում իմ համագյուղացիներին ցուցաբերել զսպվածություն, բարձր կամք, չտրվել սադրանքներին:

 Կոչ եմ անում պատկան մարմիններին կանխել հետագա սանձարձակությունների դրսևորումները, կանխել անչափահասների ներգրավումը որոշ լկտի մարդկանց կեղտոտ քաղաքական շահարկումներին:

 Դիմում եմ Հրաչ Մուրադյանի հարազատներին` մի տրվեք բանսարկությունների, որոշ մարդիկ ինքնագովազդի նպատակով խաղում են ձեր ազնիվ ու նվիրական զգացմունքների հետ: Որպես համագյուղացի և իրար ճանաչող մարդիկ, ձեզ հետ կիսում եմ ձեր վիշտը և ձեզ հետ հավասար շահագրգիռ եմ ստոր հանցագործների բացահայտմանը»:

 Ու հիմա տուժում է գյուղը, չկա ոչ գյուղապետ, ոչ գյուղապետի ԺՊ: Փոխարենը Պռոշյանում կա բաց կոյուղի, անբարեկարգ փողոցներ և այլն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում