Վերջին ժամանակներս Բրիթնի Սփիրսը լրջորեն ցանկանում է փոխել իր կյանքը: Բացի այն, որ Բրիթնին նոր ընկեր ունի և հոգ է տանում երեխաների մասին, ցանկանում է նաև վերադարձնել իր նախկին կազմվածքը: Նա ակտիվորեն հաճախում է ֆիթնես ակումբներ՝ հաղորդում է spletnik-ը:
Լրագրողներն այս անգամ նրան լուսանկարել են թիկնապահի ընկերակցությամբ՝ Կալիֆոռնիայի ֆիթնես ակումբներից մեկից դուրս գալիս:
Պարապմունքից հետո Սփիրսը մեկնել է իր գործերով և հաճելիորեն զարմացրել իր երկրպագուներին: Նա եղել է բարձրակրունկ կոշիկներով, կիպ ջինսե տաբատով և դասական վերնաշապիկով:









































