Հունիսի 16-ին, ժամը 18.35-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Մեծավան գյուղի մոտակայքում 11 ամյա երեխան ջրահեղձվել է ջրափոսում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Ժամը 19.30-ին փրկարարները ջրափոսից դուրս են բերել Սիփան Այվազյանի դին:








































