Պրոֆեսիոնալ բռնցքամարտի առաջին միջին քաշային կարգում հանդես եկող հայազգի բռնցքամարտիկ Վանես Մարտիրոսյանը (33-0-1), ով հանդես է գալիս ԱՄՆ-ի դրոշի ներքո, իր 31-րդ հաղթանակը տոնեց:
Մարտիրոսյանը նոկաուտի է ենթարկել Ռայան Դևիսին (24-11-3):
Մենամարտը երկար չտևեց: Արդեն երկրորդ ռաունդում Վանեսի` աջ ձեռքի ուղիղ հարվածից Դևիսը ծնկի եկավ:









































