Մեծ Բրիտանիայում շաբաթ օրը նշել են թագուհու ծննդյան պաշտոնական օրը: Տոնակատարությունների կենտրոնական իրադարձությունը եղել է լոնդոնյան շքերթը: Այս մասին հայտնում է ITAR-TASS-ը:
Իր փաստացի ծննդյան օրը 87-ամյա Էլիզաբեթ II-ը նշել է ապրիլի 21-ին՝ ընտանեկան միջավայրում: Այն ժամանակ օրը նշվել էր միայն հրետանային համազարկով:
Այդ առիթով լայն «պաշտոնական» արարողություններն ավանդաբար անցկացվում են ամռանը՝ տեղի են ունենում շքերթներ, զբոսանքներ: Սովորաբար թագուհու ծննդյան պաշտոնական օրը նշվում է հունիսի առաջին կամ երկրորդ շաբաթ օրը. այդ օրն անձամբ հայտարարում է թագուհին: Այս տարի ընտրվել է ամռան առաջին ամսվա երրորդ շաբաթ օրը:
Առավոտյան թագուհին ընդունել է զորահանդեսը՝ ձիերի գվարդիայի մասնակցությամբ: Թագուհուն ուղեկցել է նրա հեռավոր եղբայրը՝ Քենթի դուքս, արքայազն Էդվարդը, քանի որ թագուհու ամուսինը՝ Էդինբուրգի դուքս Ֆիլիպը, հետվիրահատական շրջանում է:
Հղիության վերջին շրջանում գտնվող Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնը ծննդաբերությունից առաջ վերջին անգամ է պաշտոնապես երևացել հանրությանը:
Բուքինհեմյան պալատի վրայով թռչել են թագավորական ռազմաօդային ուժերի 32 ինքնաթիռներ և 13 ուղղաթիռներ: Դրանց թվում եղել են ինչպես ժամանակակից, այնպես էլ Երկրորդ համաշխարհային տարիների ավիատեխնիկա:









































