Ջոն Քենեդու անվան միջազգային օդանավակայանի վարչակազմը որոշում է ընդունել փակել կրիաների մուտքը դեպի ԱՄՆ-ի խոշորագույն օդանավակայան: Ինչպես հայտնում է The New York Post-ը, այդ նախաձեռնությունը կոչված է պաշտպանելու թե՛ թռիչքուղին,թե՛ մոտակա ջրային կրիաներին, որոնք փորձում են գարնանն ու ամռանը բույն պատրաստել օդանավակայանի տարածքում՝ իրենց սերունդների համար:
Անցած տարի օդանավակայանի աշխատակիցները մահվան վտանգից փրկել են ավելի քան 1300 կրիայի:
Օդանավակայանի այն հատվածը, որտեղից կրիաները ներխուժում են, մեկուսացվել է ավելի քան 1.2 կմ երկարությամբ պլաստիկ պատնեշով:










































