Սիրիական կառավարական զորքերն այսօր ապստամբներից ազատագրել են Դամասկոսի արվարձանը, որը գտնվում է մայրաքաղաքի միջազգային օդանավակայանի մոտակայքում: Այս մասին այսօր տեղեկացրել է ՍԱՆԱ գործակալությունը:
«Բանակային ստորաբաժանումները միաժամանակյա հարձակումների ընթացքում ոչնչացրել են մի քանի ապստամբների և՛ Էլ-Ահմադիի, և՛ Էլ-Համիսիի շրջաններում (Ալևելյան Գուտա) գտնվող նրանց թաքստոցները»,- նշել է գործակալությունը: Մասնավորապես, սպանվել է տեղական ահաբեկչական զինված խմբավորման առաջնորդ Իբրահիմ էլ-Ամերը:




































