Ամերիկացի ռեփեր The Game-ը դեմ է հանդես եկել՝ Նյու Ջերսի նահանգի Ուայլդվուդ քաղաքում գոտկատեղից ներքև տաբատներ կրելու արգելքին: Այս մասին հաղորդում է TMZ-ը: The Game-ի կարծիքով՝ իշխանությունների կողմից նման որոշումը ռասիզմի դրսևորում է, քանի որ գոտկատեղից ներքև ջինսեր կրելը, որոնց տակից երևում է նաև ներքնազգեստը բնորոշ է ԱՄՆ-ում բնակվող սևամորթներին:
Ռեփերն ասել է, որ ինքը նման տաբատների երկրպագու է և պատրաստ է տուգանք վճարել Ուայլվուդի այն 5 բնակիչների համար, ովքեր լողափին նման տաբատներով կհայտնվեն:







































