Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելան, որը մեկ շաբաթ առաջ հոսպիտալացվել էր թոքաբորբ ախտորոշմամբ, առողջանում է, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Մանդելայի թոռանը՝ Մանդլա Մանդելային:
«Նա առողջանում է ու լավ տեսք ունի»,- գործակալությունը մեջբերում է նրա խոսքերը:
Հիշեցնենք, որ Նելսոն Մանդելան մարտի վերջին կրկին հոսպիտալացվել էր` դարձյալ թոքաբորբի պատճառով:









































