Us Weekly հեղինակավոր պարբերականը հայտնել է, որ տեղեկությունն այն մասին, որ Ջեյմս Բոնդի նոր ընկերուհին կդառնա Պենելոպե Կրուսը, չի հաստատվել, հայտնում է korrespondent.net-ը:
Ինչպես հայտնել է պարբերականի աղբյուրը, տեղեկությունը, որը ավելի վաղ հայտնվել է ԶԼՄ-ներում, սուտ է:
Նշենք, որ տեղեկությունները, թե Կրուսն է մարմնավորելու 007 գործակալի նոր ընկերուհուն, հայտնվեցին հունիսի 2-ին: Նշվում էր, որ Կրուսը, որը հիմա 39 տարեկան է, Բոնդի ընկերուհիների շարքում կդառնա ամենատարեց դերասանուին:
Հավելենք, որ բոնդիանայի նոր ֆիլմի նկարահանումները կսկսվեն 2014թ ամռանը:









































