Sky Italia-ի տեղեկացմամբ՝ «Չելսի»-ն հերթական առաջարկն էր կատարել «Նապոլի»-ին թիմի 26-ամյա հարձակվող Էդիսոն Կավանիի իրավունքների ձեռքբերման հարցով: «Արիստորկատներ»-ը պատրաստ էին 52 մլն եվրո վճարել, սակայն իտալական թիմը մերժել է այդ առաջարկը՝ պահանջելով 63 մլն եվրո:
Հիշեցնենք, որ խաղացողը հայտարարել էր, որ չի ցանկանում հանդես գալ Անգլիայում և պատրաստվում է իր ուժերը փորձել «Ռեալ»-ում:
2012/13թթ մրցաշրջանում Կավանին անցկացրել է 34 հանդիպում՝ դառնալով 29 գոլի և 5 արդյունավետ փոխանցման հեղինակ:








































