Լիտվայի քաղաքացի Վալենտինաս Կայրիսը նվեր է արել Քեմբրիջի դքսուհի Քեյթին: Ինչպես հաղորդում է DELFI-ն, նա Քեյթի համար կարմիր զգեստ է հյուսել:
Տղամարդու խոսքով, որն աշխատում է հեռավոր ուղերթների վարորդ, ինքը որոշել է նվեր անել Քեյթին, երբ իմացել է, որ վերջինս հղի է: Կայրիսը պատմել է, որ կանգառների ժամանակ բեռնատարի խցիկում զբաղվել է գործելով:
Նա Քեմբրիջի դքսուհու չափսերը պարզել է համացանցում: Տղամարդը նկատել է, որ նա ունի մոդելի չափսեր:
Պատրաստի զգեստը լիտվացին ուղարկել է Մեծ Բրիտանիա՝ դքսուհու անունով ու մոտ 1 ամիս անց ստացել է շնորհակալական նամակ:
Արքայազն Ուիլյամի ու Քեյթի առաջնեկը կծնվի հուլիսի կեսին:









































