ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը հաստատել է 2014թ. պաշտպանության բյուջեն 638 միլիարդ դոլարի չափով:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, համապատասխան օրինագիծը հավաքել է 315 ձայն, դեմ է քվեարկել 108 կոնգրեսական:
Պաշտպանության նոր բյուջեն արգելում է ծախսել Պենտագոնի և Ատոմային էներգիայի հարցերով ազգային գործակալության միջոցները СНВ-3 ռազմավարական սպառազինման վերաբերյալ պայմանագրի իրագործման վրա, որը 2010թ. կնքվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև:
Բացի այդ, կոնգրեսականները հատուկ քվեարկությամբ արգելել են փակել Գուանտանամոյի բանտը և բանտարկյալներին մինչև 2014թ. դեկտեմբերի 31-ը տեղափոխել Եմեն:
Բյուջեի դրույթների իրագործման համար, որը հաստատել է Ներկայացուցիչների պալատը, դրանք պետք է հաստատվեն նաև Սենատում, որտեղ մեծամասնություն են կազմում դեմոկրատները:
Ռազմական բյուջեի Սենատի առանձին օրինագիծը նախատեսում է ԱՄՆ-ի պաշտպանության համար հատկացնել 13 միլիարդ դոլարով ավելի քիչ միջոցներ, քան առաջարկում է Կոնգրեսի Ստորին պալատը:








































