Ճապոնիայի տրանսպորտային իշխանությունները երեկ առաջին անգամ թուլատրեցին պետական ճանապարհներին օգտագործել չափազանց կոմպակտ էլեկտրամոբիլներ, հաղորդում է NHK ընկերությունը:
2 մետրանոց նման էլեկտրամոբիլը կարող է զարգացնել մինչև 60 կմ/ժ առավելագույն արագություն: Այն 4-ժամանոց լիցքավորման դեպքում կարող է անցնել մինչև 100 կմ:
Տոկիոյի մերձակա Յոկոհամա քաղաքի տեղի իշխանությունները մեքենան փորձարկել էին մոտ 2 տարի: Մեքենան հիմնականում վարձույթով կտրվի զբոսաշրջիկներին ու բժիշկների կողմից կօգտագործվի հիվանդների տներ այցելելիս: