1915թ. այս օրը Կ.Պոլսի սուլթան Բայազետի հրապարակում թուրքական կառավարությունը կախաղան բարձրացրեց Հնչակյան կուսակցության 20 հայ ազգային գործիչների:
Կախաղան բարձրացվածների թվում էին ազգային-ազատագրական շարժման գործիչ, գրող, Սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցության անդամ Փարամազը (Մատթես Սարգիսյան), Վանիկը, Արամ Աչըգպաշյանը, դոկտոր Պեննեն և այլք:
Վերջիններս ձերբակալվել էին 1914-ի հուլիսի 14-ին թուրքական իշխանությունների կողմից հնչակյանների ձերբակալությունների ժամանակ:









































