Thursday, 18 06 2026
ԱՄՆ-Իրան հուշագրի բովանդակությունն անհայտ է. Իսրայելում այն դարձել է քարոզարշավի թեմա
Նոր կառավարության լեգիտիմութան համար մեծ մինուս կլինի ԲՀԿ-ին ԱԺ-ից դուրս թողնելը
907-րդ հոդվածի չեղարկման համահեղինակը Բաքվում․ Ալիևը կրկին գովել է Թրամփին
Ադրբեջանը «դեմ» է իրանա-ամերիկյան հաշտությանը
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
Էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանն ընդունել է գերմանական «Մոնոլիտ Նորդ» ՍՊԸ ղեկավարներին․ քննարկվել են համագործակցության հեռանկարները
Թմրանյութ տեղադրելու պահին Ուլնեցու փողոցում ձերբակալվել է 31-ամյա տղամարդ
Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների գերմանական ինստիտուտի ղեկավարն ընդգծել են ՄԻՊ հաստատությունների անկախության երաշխիքների պահպանման կարևորությունը
ՊԵԿ ուսումնական կենտրոնը թվայնացնում է նոր կրթական ծրագրեր և ընդլայնում ուսուցման հնարավորությունները
Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները ձերբակալել են գիշերվա ժամը 3:40-ին դրիֆթ կատարած երիտասարդին
Կայացել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք ծրագրի կառավարման խորհրդի հերթական նիստը
Կլաուդիա Բուշը Գերմանիայի դաշնային կառավարության անունից ՊՆ-ին է փոխանցել 16 ձյունագնաց
Բարձր տեխնոլոգիաների ոլորտը՝ Հայաստանի տնտեսության նոր այցեքարտ
ՊՆ-ն հայտարարում է ԶՈՒ պատվո պահակային վաշտում ծառայության նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին
Մխիթար Հայրապետյանն ու Անդրիուս Կուբիլյուսը Փարիզում քննարկել են պաշտպանական արդյունաբերության և մի շարք այլ ոլորտներում համագործակցության հեռանկարները
23:10
Իսպանիան խստացնում է մուտքի կանոնները
Հայաստանում այսօր նշվում է հայրերի օրը
22:50
Ինդոնեզիայում երկրաշարժի հետևանքով 1 մարդ զոհվել է, վնասվել է ավելի քան 840 բնակելի շենք
ՀԴՄ խախտումներ՝ առավել շատ դեպքեր գրանցվել են առևտրի և հանրային սննդի ոլորտներում
Մոսկվայում և Մերձմոսկովյան շրջանում արգելվել են փոքր ինքնաթիռների թռիչքները
Պուտինը Ֆիդանի միջոցով բարեմաղթանքներ է փոխանցել Էրդողանին
ԳԴՀ-ում Հայաստանի դեսպանությունը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է նախատեսել
22:10
Հորմուզի նեղուցի բացումը մեծ առաջընթաց կլինի. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
22:02
Մեսսին մեկ խաղում մի քանի ռեկորդ է սահմանել
ՀՅԴ փակման իրավական հիմքերն այսօր ավելի ծանրակշիռ են, քան 1990-ականներին. պետք է դիմել ՍԴ
21:50
G7-ի շրջանակում Մոդին և Մերցը քննարկել են իրավիճակը Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում
ՔՊ-ն ինքն է օկուպանտներին հրավիրել խորհրդարան. սպասե՛ք հեղափոխության
21:30
Գերմանիան և Լեհաստանը պատերազմի դեպքում զորքեր կտեղափոխեն արևելք
ԿԸՀ-ն ջայլամային քաղաքականություն է վարում. միակ օրինական սցենարը նոր ընտրություններն են
21:09
Պեկինը պետք է վստահ լինի, որ Թեհրանը լիարժեք գործընկեր է. Ղալիբաֆ

Ի՞նչ կազդարարեն Օբաման, Պուտինն ու Օլանդը

Երեկ հայտնի է դարձել, որ «Մեծ Ութնյակի» գագաթնաժողովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահներ Բարաք Օբաման՝ ԱՄՆ, Ֆրանսուա Օլանդը՝ Ֆրանսիա, և Վլադիմիր Պուտինը՝ Ռուսաստան, հանդես կգան ղարաբաղյան կարգավորման մասին հայտարարությամբ:

Այս ֆորմատով նախագահների հայտարարությունները ամենևին նորություն չեն: Սովորաբար դրանք ընդամենը կատարում են ստատուս քվոյի համար պատասխանատվության հանձնառության կամ դրա վերահաստատման նշանակություն, այսինքն` Մինսկի խմբի համանախագահ երկրների նախագահները հաստատում են, որ տարածաշրջանային զարգացումները առավելապես պահում են իրենց եռանկյունու տիրույթում: Սակայն նոր հայտարարությունն, իհարկե, տեղի է ունենալու շատ հետաքրքրական ժամանակահատվածում:

Մի կողմից` Իրանում հայտնի կլինեն նախագահական ընտրությունների արդյունքները, և նաև միգուցե սկսված լինեն ինչ-որ նոր պրոցեսներ: Այս առումով հետաքրքրական է, թե արդյոք այդ երկրին կհաջողվի՞ խուսափել նախորդ նախագահական ընտրությունների ցնցումներից, թե՞ այս անգամ ամեն ինչ կլինի միգուցե ավելի հանդարտ, բայց առավել հիմնավոր ու խորքային: Մյուս կողմից` ԱՄՆ-ը և արևմտյան մյուս երկրները հայտարարել են Սիրիայում կառավարական զորքերի կողմից քիմիական զենքի կիրառման մասին, և ակնհայտ է, որ Սիրիայի հարցով միջազգային համաժողովից առաջ նրանք ճնշում են բանեցնում Ռուսաստանի վրա: Սրան զուգահեռ` ընթանում են թուրքական զարգացումները, որոնք անկասկած բավական լուրջ են և ըստ էության առաջիկայում կարող են տարածաշրջանի և ընդհանրապես աշխարհի համար լինել շատ ավելի վճռորոշ, քան, ասենք, սիրիական զարգացումներն են այսօր պատկերանում:

Այսպիսով, ակնհայտ է, որ եռյակի նոր հայտարարությունը ղարաբաղյան հարցի վերաբերյալ լինելու է բոլորովին այլ աշխարհաքաղաքական ֆոնի պայմաններում, քան նախորդ հայտարարությունները: Եվ ուրեմն` միանգամայն առարկայորեն հարց է առաջանում, թե ի՞նչ նոր մեսիջներ կարող են լինել այս հայտարարության մեջ, որոնք ուղղված կլինեն հակամարտող կողմերին և Ղարաբաղին:

Մինչ այդ վերջին շրջանում տեղի ունեցան Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հաջորդական այցեր Մոսկվա և Վաշինգտոն, որտեղ հնչեցին բավական տարաբևեռ հայտարարություններ՝ Մոսկվայում ավելի շատ Ադրբեջանի ականջը շոյեցին, իսկ Վաշինգտոնում՝ Հայաստանի: Նաև անորոշ տեղեկատվություն հրապարակվեց նախագահների հնարավոր հանդիպման մասին: Սրան զուգահեռ` նաև Սերժ Սարգսյանը Երևանում հայտարարեց, որ տարածաշրջանում մի քանի տարի անց լինելու են լուրջ վերադասավորումներ: Իսկ այս իմաստով Սերժ Սարգսյանը նման հայտարարություններ հազիվ թե աներ առանց որևէ քիչ թե շատ շոշափելի արտաքին հիմքերի, այսինքն` Մոսկվայից կամ Վաշինգտոնից ստացած որոշակի մեսիջների:

Երեք նախագահների սպասվելիք հայտարարությունն, ըստ ամենայնի, այս իմաստով կամփոփի վերջին շրջանի զարգացումներն ու առկա ֆոնը և ըստ էության կարող է իր մեջ պարունակել արդեն տարածաշրջանային զարգացումների նոր վեկտորների մեսիջներ, այլ կերպ ասած` ազդարարի իրադարձությունների զարգացման նոր ռեժիմի սկիզբը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում