Ամերիկյան համացանցային մի քանի ընկերություններ ԱՄՆ իշխանությունների հետ պայմանագիր են կնքել, համաձայն որի՝ կարող են հրապարակել իրենց օգտատերերի տվյալների գաղտնազերծման վերաբերյալ հատուկ ծառայություններից ստացած հարցումները: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը:
Հիշեցնենք. նախորդ շաբաթ ամերիկյան և բրիտանական մամուլում գաղտնազերծվել էր բջջային կապի միլիոնավոր հաճախորդների հեռախոսազանգերի գաղտնալսման ծրագիրը:









































