Ավելի քան երկու հազար մարդ բողոքի ակցիա է իրականացնում Բուլղարիայի մայրաքաղաքում գտնվող կառավարության շենքի մոտ՝ կապված Ազգային անվտանգության պետական ծառայության նախագահի պաշտոնում էթնիկ թուրքերի կուսակցության պատգամավոր Դելյան Պեևսկիի նշանակման հետ: Ցուցարարները վանկարկում են «հրաժարական», «մաֆիա» բառերը:
Կառավարության շենքի մոտ երթևեկությունն ամբողջությամբ դադարեցված է: Չնայած հորդառատ անձրևին՝ ցուցարարները չեն հեռանում:
Երկրի մեծությամբ երկրորդ քաղաք Պլովդիվում փողոց է դուրս եկել ավելի քան 500 մարդ: Ցուցարարները հանրահավաք-երթ են կազմակերպել:
Վառնա քաղաքում գրեթե 250 ցուցարարներ արգելափակել են քաղաքապետարանի հարակից փողոցը:











































